Categories: Uncategorized

Վերջին նորությունները

Published on: 10.04.2011
Categories: Uncategorized
Comments: Comments Off

Վերջապես հանդիպեցինք

Շուրջ 16 տարի է կողք կողքի գոյություն ունեն Երևանի և Թբիլիսիի վալդորֆյան դպրոցները` Անդրկովկասյան տարածաշրջանում, և ընդհանրապես Առաջավոր Ասիայում իրենց բնույթով եզակի: Սակայն 2 դպրոցներն էլ թռուցիկ գիտեին մեկը մյուսի մասին: Յուրաքանչյուր դպրոց զարգանում էր իր սեփական օրենքներով և գտնվում էր սերտ կապի մեջ հեռավոր արտասահմանի բազմաթիվ տարբեր վալդորֆյան դպրոցների, եվրոպական և գերմանական վալդորֆյան կազմակերպությունների, ֆոնդերի հետ, բայց ոչ միմյանց հետ:

Նման իրավիճակի անհեթեթության զգացումը կուտակվում էր, ինչպես երևում է, տարիներով և իրեն զգացնել տվեց միայն 2011 թ. ապրիլին, երբ երկկողմանի նախաձեռնությամբ վրաց վալդորֆյան դպրոցի 10 ուսուցիչներից և 3 գերմանացի հյուրից բաղկացած մի խումբ եռօրյա այցով եղավ Երևանի վալդորֆյան դպրոցում:

Սպասված հանդիպումը մեծացրեց հետաքրքրությունը իրար նկատմամբ և անցավ այնքան ջերմ և անմիջական մթնոլորտում, որ միանգամից պարզ դարձավ` հանդիպումը առաջինն է, բայց բնավ ոչ վերջինը: Ուսուցիչները կիսվում էին իրենց փորձով, պատմում վալդորֆյան մանկավարժության իդեալի իրականացման դժվարությունների, Հայաստանում և Վրաստանում նոր տիպի դպրոցների սոցիալիզացման բարդությունների և վալդորֆյան ուսումնական մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին, որոնք յուրաքանչյուրի մոտ տարբեր են:

Հյուրերը շրջեցին Երևանի վալդորֆյան դպրոցում, եղան Հայաստանի որոշ տեսարժան վայրերում, հայ կոլեգաների հետ անցկացրին մի քանի համատեղ կոնֆերանսներ և,իրենց հերթին, ծանոթացրին նրանց իրենց դպրոցի հետ, ինչպես նաև աշակերտների հրաշալի աշխատանքներին:

 

page 1 of 1
Pages