Դասարանական ուղևորություններ

Comments: No Comments

Միջնակարգն ավարտելուց հետո` ավագ դպրոցի նախաշեմին, պլանավորվում է երկարատև (մոտավորապես 3 շաբաթ) ուղևորության Եվրոպայի որևէ երկիր: Սրանով սովորաբար ավարտվում է դասղեկի 8ամյա աշխատանքը իր դասարանի հետ: 2002 թ.-ից դասարանական ուղևորությունները  կազմակերպվում են ամեն տարի՝ անկախ նման բարդ նախաձեռնության կազմակերպչական ու ֆինանսական դժվարություններից:

Ուղևորության նպատակները բազմազան են. առաջին հերթին հանդիպումներ,  շփումներ են տեղի ունենում եվրոպացի հասակակիցների հետ, ծանոթանում են եվրոպական վալդորֆյան դպրոցներին, ուսուցիչներին, Եվրոպայի պատմությանն ու մշակույթին: Միաժամանակ եվրոպական վալդորֆյան դպրոցներն են ծանոթանում հայկական մշակույթին: Դասարանը նախօրոք Եվրոպայի իրենց ապագա բարեկամների համար ծրագիր են նախապատրաստում: Ծրագիրը, որպես կանոն, կազմված է լինում ազգային երգերից ու պարերից, ինչպես նաև փոքր թատերական (կրկեսային) ներկայացումներից ու էվռիթմիային բեմականացումներից:

 

“Արեգնազանցիներին” մինչև այժմ հիմնականում ընդունել են Գերմանիայի ու Շվեյցարիայի վալդորֆյան դպրոցները, վերջին տարիներին սակայն, մեր դասարաններն ավելի հաճախ են լինում Լատվիայում, Լիտվայում, Նորվեգիայում, Շվեդիայում ու Դանիայում: Այս տարի ներկա 9-րդ դասարանցիները պատրաստվում են մեկնել Չեխիա, Սլովենիա ու Հունգարիա:

Մենք աչալուրջ հետևում ենք այդ ուղևորությունների մանկավարժական դրական արդյունքներին: Աշակերտները տուն են վերադառնում ավելի մեծացած ու հասունացած, կենսափորձով հարստացած: Բացի դրանից, նրանք ձեռք են  բերում բարեկամներ, որոնք հետագայում երբեմն հյուրընկալվում են Հայաստանում: Երեխաների շփումները հաճախ վերածվում են ընկերության:

Pages